Ձեր զամբյուղը
| Ձեր զամբյուղը դատարկ է |
Նախընտրածներ
3389
Գինի կարմիր «Արմենիա» 0.75լ
Գինի կարմիր կիսաքաղցր 11.5%
«ԱՐՄԵՆԻԱ» կարմիր կիսաքաղցր գինին ներկայացնում է նոր խոսք բարձրորակ գինու արտադրության ոլորտում: Այս գինին իր անկրկնելի որակով պատրաստված է Արենի սորտի խաղողից` հատուկ ընտրված Վայոց ձորի լեռնային տարածաշրջանի լավագույն այգիներից, ինչպես նաև Արարատյան դաշտավայրի բարձրորակ խաղողի ավանդական սորտերից:
«ԱՐՄԵՆԻԱ» կարմիր կիսաքաղցր գինին պատրաստվել է այնպիսի ուշադրությամբ և խնամքով, որով պատրաստվում են լավագույն որակ ունեցող կարմիր գինիները` ավանդական և ժամանակակից տեխնոլոգիաների համադրմամբ: Ունենալով հարուստ համ, այս գինին միաժամանակ նրբաճաշակ է և մարմնեղ, արտահայտիչ բույրով, հյութեղ, կարմիր ռուբինի գույնով և երկարատև պահպանվող համով: Խորհուրդ է տրվում օգտագործել 5-10°C ջերմաստիճանում մսեղենի, թռչնամսի և պանրի հետ:
Գինի կարմիր «Արմենիա» 0.75լ
Գինի կարմիր չոր 12%
«ԱՐՄԵՆԻԱ» կարմիր անապակ գինին ներկայացնում է նոր խոսք բարձրորակ գինու արտադրության ոլորտում: Այս գինին իր անկրկնելի որակով պատրաստված է Արենի սորտի խաղողից` հատուկ ընտրված Վայոց ձորի լեռնային տարածաշրջանի լավագույն այգիներից, ինչպես նաև Արարատյան դաշտավայրի բարձրորակ խաղողի ավանդական սորտերից:
«ԱՐՄԵՆԻԱ» կարմիր անապակ գինին պատրաստվել է այնպիսի ուշադրությամբ և խնամքով, որով պատրաստվում են լավագույն որակ ունեցող կարմիր գինիները` ավանդական և ժամանակակից տեխնոլոգիաների համադրմամբ: Ունենալով հարուստ համ, այս գինին միաժամանակ նրբաճաշակ է և մարմնեղ, արտահայտիչ բույրով, հյութեղ, կարմիր ռուբինի գույնով և երկարատև պահպանվող համով: Խորհուրդ է տրվում օգտագործել 17-20°C ջերմաստիճանում մսեղենի, թռչնամսի և պանրի հետ:
Գինի կարմիր «Արմենիա» 0.75լ
Գինի Նռան կարմիր քաղցր 11%
Հայերը նուռը համարում են կյանքի, պտղաբերության, առատության, բարեկեցության, ամուր ամուսնական կապերի և բազմազավակության խորհրդանիշ: Այս համեղ և օգտակար պտուղը հավերժացվել է կինոյում` 1968 թվականին: Անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը (1924-1990) նկարահանել է ՙՆռան գույնը՚ ֆիլմը` պոետիկ կինոառակաբանություն միջնադարի հայ մեծանուն բանաստեղծ Սայաթ-Նովայի մասին:
Այս գինու պատրաստման համար օգտագործվել է մանրակրկիտ կերպով ընտրված և հավաքված նուռ` օպտիմալ հասունության շրջանում: Գինին մուգ կարմիր գույնի է` սուտակի ցոլքերով: Օժտված է բացառիկ հարուստ բուրմունքով, որի մեջ միախառնված են նռան և հասունացած կարմիր մրգերի բույրը: Տպավորիչ բոլորակության համ, որն ընդգծվում է հաճելի թթվայնությամբ: Ավարտը հարուստ է նռան և չորացրած մրգերի բույրով և ընգրկուն թարմությամբ: Խորհուրդ է տրվում մատուցել որպես ապերիտիվ կարմիր մսի և թռչնամսի, կծու ուտեստների, պանրի և աղանդերի հետ:
Գինի կարմիր «Արմենիա» 0.75լ
Գինի Նռան կարմիր կիսաքաղցր 11.5%
Նուռն իրավամբ համարվում է Հայաստանի տարբերանշան: Հայերը նուռը համարում են կյանքի, պտղաբերության, առատության, բարեկեցության, ամուր ամուսնական կապերի և բազմազավակության խորհրդանիշ: Այս համեղ և օգտակար պտուղը հավերժացվել է կինոյում 1968 թվականին: Անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը (1924-1990) նկարահանել է ՙՆռան գույնը՚ ֆիլմը` պոետիկ կինոառակաբանություն միջնադարի հայ մեծանուն բանաստեղծ Սայաթ-Նովայի մասին:
Գինու գույնը մուգ կարմիր է սուտակի ցոլքերով: Ունի խիստ արտահայտիչ բույր՝ նռան և կարմիր մրգերի երանգներով: Առանձնանում է թավշյա և շատ լավ լուծված տանիններով, նռան և կեռասի համով: Բնորոշ է հրաշալի տևողությամբ թարմ հետհամը: Խորհուրդ է տրվում մատուցել որպես ապերիտիվ կարմիր մսի և թռչնամսի, կծու ուտեստների, պանրի և աղանդերի հետ:
Գինի սպիտակ «Արմենիա» 0.75լ
Գինի սպիտակ չոր 13%
«ԱՐՄԵՆԻԱ» սպիտակ անապակ գինին ներկայացնում է նոր խոսք բարձրորակ գինու արտադրության ոլորտում: Այս գինին իր անկրկնելի որակով պատրաստված է Կանգուն սորտի խաղողից` Արարատյան դաշտավայրի հատուկ ընտրված այգիներից և Հայաստանի լեռնային շրջանների բարձրորակ խաղողի ավանդական սորտերից:
«ԱՐՄԵՆԻԱ» սպիտակ անապակ գինին պատրաստվել է այնպիսի ուշադրությամբ և խնամքով, որով ստանում են լավագույն որակ ունեցող սպիտակ գինիները` ավանդական և ժամանակակից տեխնոլոգիաների համադրմամբ: Ունենալով հարուստ համ, այս գինին ունի ծաղկային և հատապտղային բույր, որը բնորոշ է անվանի սպիտակ գինիներին: Մատուցելով սառը (5-10°C) ` այն հանդիսանում է գերազանց ախորժաբեր և կատարյալ համադրություն ձկնեղենի և ծովամթերքի հետ:
Գինի սպիտակ «Արմենիա» 0.75լ
Գինի սպիտակ կիսաքաղցր 11.5%
«ԱՐՄԵՆԻԱ» սպիտակ կիսաքաղցր գինին ներկայացնում է նոր խոսք բարձրորակ գինու արտադրության ոլորտում: Այս գինին իր անկրկնելի որակով պատրաստված է Կանգուն սորտի խաղողից` Արարատյան դաշտավայրի հատուկ ընտրված այգիներից և Հայաստանի լեռնային շրջանների բարձրորակ խաղողի ավանդական սորտերից
«ԱՐՄԵՆԻԱ» սպիտակ կիսաքաղցր գինին պատրաստվել է մեծ ուշադրությամբ և խնամքով՝ գինեգործական ավանդական և ժամանակակից տեխնոլոգիաների համադրմամբ: Ունենալով անուշ համ, այս գինին ունի ծաղկային և հատապտղային բույր, որը բնորոշ է անվանի կիսաքաղցր սպիտակ գինիներին: Մատուցելով սառը(5-10°C) ՝ այն հանդիսանում է գերազանց ախորժաբեր և կատարյալ համադրություն նախուտեստների և աղանդերի հետ:
Գինի վարդագույն «Արմենիա» 0.75լ
Գինի վարդագույն չոր 12%
«ԱՐՄԵՆԻԱ» վարդագույն անապակ գինին Արենի և Կախեթ տեղական խաղողի սորտերի հիասքանչ միասնությունն է: Արդյունքում ստեղծվել է ծաղկային բույրի և գետնամորու, բալի համերի հզոր ներդաշնակություն: Բաց վարդագույն այս գինին ունի յուրահատուկ փափկություն և հարուստ բույր: Համը բացահայտվում է շատ արագ՝ թողնելով երկարատև հատապտղային հետհամ: Վայելեք որպես ապերիտիվ, ինչպես նաև տապակած ուտեստների, աղցանների, բանջարեղենի հետ:
Փրփրուն գինի «Արմենիա» 0.75 լ
Խաղողի բերքի տարեթիվը 2013թ.
Կանաչ երանգով և մանր պղպջակներով այս փրփրուն գինին պատրաստված է հայկական Կանգուն տեսակի խաղողից: Այն հավասարակշռված թթվայնությամբ և ճիշտ կառուցվածքով խմիչք է: Նուրբ կիտրոնի երանգների հետ միահյուսված հաճելի տանձի և պնդուկի բույրով այս շամպայնը ստեղծված է ոչ միայն հատուկ միջոցառումների, այլ նաև ամեն օր վայելելու համար:
Գինի վարդագույն «Արմենիա» 0.75լ
Գինի վարդագույն կիսաքաղցր 12%
«ԱՐՄԵՆԻԱ» վարդագույն կիսաքաղցր գինին Արենի և Կախեթ տեղական խաղողի սորտերի միասնություն է: Գինին ունի յուրահատուկ փափկություն և հարուստ բույր: Բաց վարդագույն երանգով այս գինու մեջ ներդաշնակորեն համատեղվում են մրգային հարուստ և վառ արտահայտված համերը: Այս գինին թարմություն հաղորդող, դյուրըմպելի գինի է՝ չորացրած մրգերին հատուկ փնջով և հաճելի տտիպությամբ: Վայելեք որպես ապերիտիվ, ինչպես նաև տապակած ուտեստների, աղցանների և բանջարեղենի հետ: