Յոթամյա հնացմամբ «Անի» կոնյակը բացում է Արարատ տեսակավոր կոնյակների փունջը: Նրա վառ էությունը արտահայտվում է արևային ցիտրուսների բույրով և չորացրած թուզի և քաղցր նուշի երանգներով հագեցած համով: Հնեցումը` 7 տարի: Թնդությունը` 40% Ալկոհոլը հակացուցված է անչափահասներին, հղի և կերակրող կանանց, մեխանիզմների հետ աշխատող, ինչպես նաև որոշակի առողջական խնդիրներ և այլ հակացուցումներ ունեցող անձանց։
Բաղադրությունը
Կոնյակի սպիրտ, ջուր, շաքար, բնական ներկանյութ՝ շաքարային ածուխ, սննդային արժեքը՝ 100մլ-ում՝ 928 ԿՋ/244 կկալ։