Ձեր զամբյուղը
| Ձեր զամբյուղը դատարկ է |
Takar ապրանքանիշի բոլոր ապրանքները
Նախընտրածներ
3389
Takar ապրանքանիշի բոլոր ապրանքները
Փրփրուն գինի «Տակառ» 0.75լ
Կանգուն խաղողի նրբագեղ ոճը հստակ արտահայտվում է այս բարձրակարգ խաղուն գինու մեջ: Սա նրբորեն պատրաստված գինի է, որում գերիշխում են թխվածքաբլիթի ու չորահացի բույրերը և ուղեկցվում մրգային թարմությամբ: Մանր պղպջակներով նրբագեղ այս գինին լավագույն ընտրությունն է կարևոր առիթները տոնելու համար:
Գինի կարմիր «Տակառ» 0.75լ
Գինի կարմիր «Տակառ» 0.75լ — կարմիր չոր գինի՝ ալկոհոլային պարունակությամբ 13%։ Այն ունի խորը գույն, հարուստ համ և խիտ հոտ՝ հատապտղային ու տերևային նոտաներով։ Համը հավասարակշռված է՝ մրրիկ թթվայնությամբ և նուրբ տաքության հետ, ինչը դարձնում է այն հարմար խոհարարական ու տոնական սեղանների համար։
Արտադրված է Հայաստանում՝ շիշով (0.75 լ)։
Բաղադրություն
Տեսակ՝ կարմիր գինի, չոր
Աշխարհագրություն՝ Հայաստան
Աղմկային տարողություն՝ 0.75 լ
Ալկոհոլ՝ 13%
Տարի՝ 2012
Գինի սպիտակ «Տակառ» 0.75լ
Մեր գինիներից յուրաքանչյուրը բացահատում է Հայաստանն իր տերրուարի հարստությամբ` հաղորդակից դարձնելով Ձեզ այս զարմանահրաշ երկրի 6200 ամյա գինու ժառանգությանը:
Գինին պատրաստված է դասական Կանգուն սորտի խաղողից: Խմորումն ու հնացումը գինին անցնում է հայկական կաղնե տակառներում, որոնք ապահովում են գինու կլոր և ներդաշնակ համը: «Տակառ» Կանգունը հայկական բազմահազարամյա տերրուարի նուրբ արտահայտումն է՝ պարուրված հայկական կաղնեփայտի նրբերանգներով:
Կատարյալ համադրություն է ձկնեղենի, հորթի և հավի մսից պատրաստված ուտեստների հետ: Պահպանել խնամքով և մատուցել 8 °C պայմաններում:
Գինի վարդագույն «Տակառ Արենի» 0.75լ
Գինի վարդագույն 13%Հայկական զարդանախշերը ունեն յուրահատուկ կախարդանք: Ամեն անգամ դրանց նայելիս Դուք տեսնում եք մի մասնիկ, որը մինչ այդ չէիք նկատել: Նույնը վերաբերվում է «Տակառ» գինուն. ամեն անգամ ըմպելիս նորովի եք բացահայտում այն:
Վայոց Ձորի բարձրադիր լեռնային գոտում աճեցվող Արենի հնագույն խաղողը մարմնավորում է Հայաստանի գինեգործության բազմադարյա պատմությունը: Հազարամյակներ շարունակ աճելով իր սեփական արմատների վրա` այն մեզ է հասել էնդեմիկ յուրօրինակությամբ: «Տակառ» վարդագույն գինին Արենու նուրբ արտահայտումն է` պարուրված կաղնե տակառների հնացման նրբերանգներով: Պահպանել և մատուցել 8 օC պայմաններում: