Գինի «Թարիրի» 0.75լ
Գինի սպիտակ 12.5 %Ուրարտական սեպագիր արձանագրությունները վկայում են Հայաստանում խաղողագործության և գինեգործության բազմահազարամյա պատմության մասին: Քրիստոսի ծննդից առաջ 9-րդ դարի արձանագրությունը նկարագրում է Մենուա արքայի դուստր Թարիրիին պատկանող խաղողի այգիները: Այսպիսով, «Թարիրին» վկայությունն է հայկական գինու հարստագույն ավանդույթների:
Այս գինին պատրաստելիս օգտագործվել է հայկական Կանգուն, ինչպես նաև՝ Հայաստանում աճեցված եվրոպական Ալիգոտե և Շենեն սորտերի խաղող: «Թարիրին» փայլում է ընդգծված ոսկեգույն երանգներով: Այն ինտենսիվ է, խորը և գրավիչ: Բույրի մեջ բացահայտվում են ցիտրուսայինների և սալորի երանգները: Նրբորեն նկատվում է կաղնու բույրը՝ պարուրված վանիլային երանգներով: Բնական հարուստ համով՝ գինին մարմնեղ է և թողնում է թարմությամբ ընդգծված գեղեցիկ հետհամ: