Ձեր զամբյուղը
| Ձեր զամբյուղը դատարկ է |
Նախընտրածներ
3389
Գինի կարմիր «Արմենիա» 0.75լ
Գինի կարմիր կիսաքաղցր 11.5% «ԱՐՄԵՆԻԱ» կարմիր կիսաքաղցր գինին ներկայացնում է նոր խոսք բարձրորակ գինու արտադրության ոլորտում: Այս գինին իր անկրկնելի որակով պատրաստված է Արենի սորտի խաղողից` հատուկ ընտրված Վայոց ձորի լեռնային տարածաշրջանի լավագույն այգիներից, ինչպես նաև Արարատյան դաշտավայրի բարձրորակ խաղողի ավանդական սորտերից: «ԱՐՄԵՆԻԱ» կարմիր կիսաքաղցր գինին պատրաստվել է այնպիսի ուշադրությամբ և խնամքով, որով պատրաստվում են լավագույն որակ ունեցող կարմիր գինիները` ավանդական և ժամանակակից տեխնոլոգիաների համադրմամբ: Ունենալով հարուստ համ, այս գինին միաժամանակ նրբաճաշակ է և մարմնեղ, արտահայտիչ բույրով, հյութեղ, կարմիր ռուբինի գույնով և երկարատև պահպանվող համով: Խորհուրդ է տրվում օգտագործել 5-10°C ջերմաստիճանում մսեղենի, թռչնամսի և պանրի հետ:
-7%
Ակցիան գործում է 04.12.2023 - ից մինչև 31.12.2023 - ը
| Ծավալ (միլիլիտր) | 750 |
| Արտադրման երկիր | Հայաստան |
| Ապրանքներ զեղչով | Այո |
| Ապրանքանիշ | Armenia |
| Ապրանքի կոդը | 076560 |
| ID | 7949 |
