fill="currentColor"

Ձեր զամբյուղը

Ձեր զամբյուղը դատարկ է
Նախընտրածներ 3389
Գինի կարմիր «Տակառ Ռեզերվ» 0.75լ

Գինի կարմիր «Տակառ Ռեզերվ» 0.75լ

Գինի կարմիր, չոր 12,5% «Տակառ» Ռեզերվը հայկական հնագույն տեղածին խաղողի սորտի` Արենիի և Արարատյան դաշտավայրում աճեցվող Սապերավիի զարմանալի միախառնուրդ է: Գինու մեջ գերիշխող Արենի խաղողն աճում է Վայոց Ձորի բարձրադիր լեռներում` ծովի մակարդակից 1250-1300 մետր բարձրության վրա, մայրցամաքային կլիմայի խիստ պայմաններում: Գինին հնացվում է ֆրանսիական կաղնեփայտե տակառներում 16 ամսվա ընթացքում: 4.000 շիշ սահմանափակ թողարկման այս պրեմիում գինին ներկայացնում է մրգային` բալի, խաղողի, սալորի, մոշի բույրերի և կաղնեփայտի տակառներից ծագող վանիլի, մատուտակի, մեղրաբլիթի բույրերի կատարյալ համադրություն` ծաղկային անուշահոտությամբ: Բերանում ընդարձակվում են հաճելի տանինները, և գինին իր մարմնեղությամբ դառնում է առավել տպավորիչ` թողնելով հարուստ հետհամ: Հիանալի համային համադրություն է կազմում հորթի և գառան մսով ուտեստների, տապակած թռչնամսի, փափուկ պանիրների և հատապտղային կարկանդակների հետ: Խորհուրդ է տրվում այն պահպանել 7-15˚C և մատուցել 18˚C պայմաններում:

9,190 դր
Ավելացրեք «զամբյուղի» մեջ
Զամբյուղում` 0
Արտադրման երկիր Հայաստան
Ապրանքանիշ Takar
Ապրանքի կոդը 205642
ID 366751